22:09  ,  8 դեկտեմբերի, 2016

Շվեդական ԱԻԿ-ը մերժել է Մադրիդի «Ռեալին»

Շվեդական ԱԻԿ-ը հրաժարվել է Մադրիդի «Ռեալին» վաճառել հարձակվող Ալեքսանդր Իսակին: 17-ամյա խաղացողի տրանսֆերի համար Արքայական ակումբն առաջարկել է 8 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել, հաղորդում է Expressen-ը: Սպասվում է, որ մադրիդյան թիմը նոր առաջարկ կանի:

Տաղանդավոր երիտասարդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Բավարիան», «Չելսին», ՊՍԺ-ն, «Յուվենտուսը»:

Ընթացիկ մրցաշրջանում Իսակը ԱԻԿ-ի հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել է 10 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում