21:04  ,  8 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Մենք չենք խաղա ոչ ոքի արդյունքի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ ասել է, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Օդեսայում չի բավարարվի մեկ միավորով: Հանդիպումը դեկտեմբերի 8-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահովելու համար անգլիական թիմին կբավարարի նաեւ ոչ ոքին:

«Մենք չենք խաղա ոչ ոքի արդյունքի համար: Կձգտենք հաղթել եւ լավագույն վիճակում պատրաստ լինել «Տոտենհեմի» դեմ հաջորդ հանդիպմանը»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս