19:43  ,  8 դեկտեմբերի, 2016

«Էվերտոնը» մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» երկու կիսապաշտպանների տրանսֆերին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ, հոլանդացի Մեմֆիս Դեպայն ու ֆրանսիացի Մորգան Շնայդերլինը մոտ են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Էվերտոն» տեղափոխվելուն, հաղորդում է ESPN-ը:

Անգլիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպումից առաջ ակումբները բանակցել են երկու ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխության հարցով: Հիշեցնենք, որ «Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ կազմում տեղ տալ Դեպային եւ Շնայդերլինին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով