18:53  ,  8 դեկտեմբերի, 2016

2024թ. ՕԽ. Բուդապեշտի, Լոս Անջելեսի եւ Փարիզի հայտերը երրորդ փուլում են

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի եւ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայտերը անցել են 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրության երրորդ փուլ: Որոշումն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն:

Հավակնորդ քաղաքների կազմկոմիտեները այժմ պետք է ներկայացնեն խոշոր մարզական միջոցառումների անցկացման փորձի, Խաղերի մասնակիցների տեղափոխման հայեցակարգի եւ Խաղերից հետո օլիմպիական ժառանգության մասին զեկույցի երրորդ մասը:

2024թ. օլիմպիական մայրաքաղաքը կընտրվի 2017թ. սեպտեմբերի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում