18:11  ,  8 դեկտեմբերի, 2016

«Բարսելոնան» «Շապեկոենսեին» հրավիրել է Գամպերի Գավաթի խաղին

«Բարսելոնան» ակումբի հիմնադիր նախագահ Ժոան Գամպերի գավաթի խաղարկության ամենամյա խաղին (անցկացվում է 1966 թվականից) հաջորդ տարվա համար հրավիրել է բրազիլական «Շապեկոենսեին», որի ֆուտբոլիստների եւ մարզիչների մեծ մասը դարձավ ավիաաղետի զոհ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Եթե բրազիլական ակումբն ընդունի հրավերը, ապա հաջորդ ամռանը Գամպերի գավաթը կվիճարկեն «Բարսելոնան» ու «Շապեկոենսեն»:

Հիշեցնենք, որ Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից Կոլումբիայի «Աթլետիկո Նասիոնալի» առաջարկով եւ Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի որոշմամբ, «Շապեկոենսեն» ճանաչվեց Հարավաամերիկյան գավաթի խաղարկության հաղթող: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում