Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի Օդեսա քաղաքում հանդիպել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանի հետ, որն այժմ ուկրաինական «Ստալի» մարզիչներից մեկն է:
Դեկտեմբերի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի ուկրաինական «Զարյայի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում