17:15  ,  8 դեկտեմբերի, 2016

Ինչպես են «Բեշիկթաշի» ֆանատները թիմին դիմավորում 0:6 հաշվով պարտությունից հետո

Ստամբուլի «Բեշիկթաշի» ֆանատները թիմին օդանավակայանում մեծ շուքով են դիմավորել Կիեւի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի արտագնա խաղից հետո: Չնայած 0:6 հաշվով պարտությանը, թուրք երկրպագուները փորձել են աջակցել իրենց թիմին:

Հիշեցնենք, որ այդ պարտության պատճառով «Բեշիկթաշը» չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում: B խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան իտալական «Նապոլին» ու Լիսաբոնի «Բենֆիկան», իսկ Կիեւի «Դինամոն» գրավեց վերջին տեղը եւ լքեց պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում