15:08  ,  8 դեկտեմբերի, 2016

Յան Ռայթ. Հենրիխ Մխիթարյանը պետք է խաղա 10 համարի դիրքում

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Յան Ռայթը պատմել է, թե Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղային որ դիրքում պետք է հանդես գա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 

«Հենրիխ Մխիթարյանը ստեղծում է տարբերություն: Մարզիչը պարզապես պետք է շարունակի օգտագործել նրան:

Ես Մխիթարյանին կխաղացնեի 10 համարի դիրքում, որում նա փայլում էր Դորտմունդի «Բորուսիայում»: Պատանեկան տարիքում նա մարզվել է Բրազիլիայում եւ ծանոթացել այդ դիրքի բոլոր մանրուքներին: «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանն իր լավագույն որակները կդրսեւորի հենց այդ դիրքում»,- Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է metro.co.uk-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 2 խաղերում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով