14:50  ,  8 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի ու Մոուրինյոյի նախախաղային ասուլիսը տեսանյութով

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ ուկրաինական «Զարյայի» միջեւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ներկայացրել էր նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը լրագրողների հարցերին պատասխանել է ռուսերեն ու անգլերեն:

Մխիթարյանը խոսել էր առաջիկա խաղի, Դոնեցկի «Շախտյորում» անցկացրած տարիների եւ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին:

«Զարյա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին Օդեսայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով