14:08  ,  8 դեկտեմբերի, 2016

«Բարսելոնայի» նախագահ. Մեսին ակումբի պատմության կարեւորագույն խաղացողն է

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին համարում է կատալոնական ակումբի պատմության կարեւորագույն խաղացողը:

«Մեսին «Բարսելոնայի» պատմության կարեւորագույն խաղացողն է: Դրանում ոչ մի կասկած չկա: Մեր ակումբում խաղացել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, այդ թվում՝ Կուբալան, Ռոմարիոն, Կրոյֆը, Մարադոնան, Ռոնալդոն ու Ռոնալդինյոն: Սակայն նրանցից ոչ ոք չի կարող համեմատվել Մեսիի հետ: Նա օգնում է մեզ կազմավորել մեծագույն ու ունիվերսալ «Բարսելոնա»: Սակայն չկա մի ֆուտբոլիստ, որն ակումբից առաջնային լինի»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Radio Visión-ը:

Հիշեցնենք, որ Մեսիի հայր Խորխե Մեսին ժամանել է Բարսելոնա՝ ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցելու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում