15:47  ,  8 դեկտեմբերի, 2016

Օբամեյանգը՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին. Երջանիկ եմ «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի  հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հերթական անգամ նշել է, որ ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալում»:

«Ես, իրոք, պապիկիս խոստացել եմ մի օր խաղալ այդ թիմում: Սակայն այժմ ես երջանիկ եմ «Բորուսիայում»: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- գաբոնցու խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալը» 2:2 հաշվով էր ավարտել «Բորուսիայի» դեմ խաղը՝ չպահպանելով 2 գոլի առավելությունն ու խմբի առաջին տեղը: Այդ խաղում Օբամեյանգը դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում