13:22  ,  8 դեկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

Goal.com-ը կազմել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղ չի գտել թիմում:

Դարպասապահ. Յան Օբլակ («Աթլետիկո»):

Պաշտպաններ. Դանիել Ալվես («Յուվենտուս»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Զանկա («Կոպենհագեն»), Լյուդվիգ Աուգուստինսոն («Կոպենհագեն»):

Կիսապաշտպաններ. Ստիվեն Նզոնզի («Սեւիլիա»), Դանիլո Պերեյրա («Պորտու»), Մեսութ Օզիլ («Արսենալ»):

Հարձակվողներ. Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Քարիմ Բենզեմա («Ռեալ»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 12-ին: Խմբերի հաղթողները ու երկրորդ տեղերը գրաված թիմերը կլինեն տարբեր զամբյուղներում: 1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն խմում հանդես եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում