11:22  ,  8 դեկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Ակինֆեեւն իր հակառեկորդին գումարեց եւս մեկը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, գոլ բաց թողնելով Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում, թարմացրեց իր բացառիկ հակառեկորդը:

30-ամյա ռուսաստանցին պատմության առաջին դարպասապահն է, որ Չեմպիոնների լիգայում գոլ բաց է թողնում 43-րդ խաղում անընդմեջ: Չեմպիոնների լիգայում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել է մոտ 10 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:

Լոնդոնում կայացած խաղում Ակինֆեեւը սահմանել է եւս մեկ հակառեկորդ: Նա առաջին դարպասապահն է, որը Չեմպիոնների լիգայում դառնում է 2 ինքնագոլի հեղինակ, գրում է MisterChip-ը:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ն պարտվել էր 1:3 հաշվով եւ լքել պայքարը: «Տոտենհեմը» 7 միավորով խմբում գրավել էր երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում: E խմբից Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկան «մոնակոն» ու Լեւերկուզենի «Բայերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս