10:40  ,  8 դեկտեմբերի, 2016

Դորտմունդի «Բորուսիան» սահմանեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ռեկորդ

Դորտմունդի «Բորուսիան», Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում 2:2 հաշվով ավարտելով Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա խաղը, սահմանել է մրցաշարի խմբային փուլի արդյունավետության ռեկորդ, գրում է Bild-ը:

Գերմանական ակումբը խմբային փուլի 6 տուրերում խփեց 21 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Մինչեւ այս Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունավետության ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալին» (2013/14), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» (1998/99) ու կատալոնական «Բարսելոնային» (2011/12 եւ 2016/17), որոնք խփել էին 20-ական գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում