02:02  ,  8 դեկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ավարտվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը եւ հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները: Առաջին տեղից փլեյ-օֆֆ դուրս եկան Լոնդոնի «Արսենալը», Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթին», Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն», Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու «Նապոլին», «Մոնակոն» ու Դորտմունդի «Բորուսիան»:

Երկրորդ տեղից պայքարը շարունակում են Մադրիդի «Ռեալը», «Սեւիլիան», ՊՍԺ-ն, «Բենֆիկան» ու «Պորտուն», «Մանչեսթեր Սիթին», Մյունխենի «Բավարիան», Լեւերկուզենի «Բայերը»:

Դեկտեմբերի 12-ին կայանալիք վիճակահանության ժամանակ խմբերի հաղթողները ու երկրորդ տեղերը գրաված թիմերը կլինեն տարբեր զամբյուղներում: 1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն խմում հանդես եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները: Խմբերի հաղթողները առաջին հանդիպումները (փետրվարի 14/15-ին, 21/22-ին) կանցկացնեն մրցակցի խաղադաշտում: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 7/8-ին եւ 14/15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում