01:36  ,  8 դեկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» բաց թողեց հաղթանակն ու առաջին տեղը, օրվա բոլոր արդյունքները

Ավարտվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Վերջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G ու H խմբերում ընդգրկված թիմերը: 

F խմբում Մադրիդի «Ռեալը» 2:2 հաշվով խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ, թեեւ ընթացքում ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ՝ 2:0: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 12 միավորով մնաց երկրորդ տեղում: Դորտմունդի «Բորուսիան»  14 միավորով առաջինն է: 

G խմբում երկրորդ ուղեգիրն ապահովեց պորտուգալական «Պորտուն», որը 5:0 հաշվով հաղթեց  «Լեսթերին»: Անգլիայի չեմպիոնը առաջին տեղն ապահովել էր ժամանակից շուտ:

Խմբերում երրորդ տեղ գրաված թիմերը նվաճեցին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրեր:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

Е խումբ

«Տոտենհեմ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 3:1

Դելե Ալի, 38, Հարի Քեյն, 45+2, Իգոր Ակինֆեեւ, 78, ինքնագոլ - Ալան Ձագոեւ, 33

«Բայեր» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 3:0

Վլադլեն Յուրչենկո, 30, Յուլիան Բրանդտ, 48, Մորգան Դե Սանկտիս, 81, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Վենդել, 81 («Բայեր»)

E խմբի մրցաշարային դրությունը

«Մոնակո»՝ 11 միավոր, «Բայեր»՝ 10, «Տոտենհեմ»՝ 7, ԲԿՄԱ՝ 3

F խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2:2

Քարիմ Բենզեմա, 28, 53 - Պյեր-էմերիկ Օբամեյանգ, 61, Մարկո Ռոյս, 88

«Լեգիա» (Լեհաստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:0

Կոշտա Գիլյերմե, 30

Հեռացում՝ Ուիլյամ Կարվալյու («Սպորտինգ»), 85, երկրորդ դեղին քարտ

F խմբի մրցաշարային դրությունը

«Բորուսիա Դ.»՝ 14, «Ռեալ»՝ 12, «Լեգիա»՝ 4, «Սպորտինգ»՝ 3

G խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 5:0

Անդրե Սիլվա, 6, 64, 11մ, Խեսուս Կորոնա, 26, Յասին Բրահիմի, 44, Դիոգու Ժոտա, 77

«Բրյուգե» (Բելգիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0:2

Բրանդոն Մեխելե, 8, ինքնագոլ, Մատիաս Զանկա Յորգենսեն, 15

G խմբի մրցաշարային դրությունը

«Լեսթեր»՝ 13, «Պորտու»՝ 11, «Կոպենհագեն»՝ 9, «Բրյուգե»՝ 0

H խումբ

«Լիոն» (Ֆրանսիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:0

«Յուվենտուս» (Իտալիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2:0

Գոնսալո Իգուաին, 52, Դանիելե Ռուգանի, 73

H խմբի մրցաշարային դրությունը

«Յուվենտուս»՝ 14, «Սեւիլիա»՝ 11, «Լիոն»՝ 8, «Դինամո Զագրեբ»՝ 0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում