23:48  ,  7 դեկտեմբերի, 2016

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականն առանց Ռոնալդուի

France Football-ը The CIES Football Observatory-ի հետ կազմել են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների (ըստ խաղային դիրքերի) խորհրդանշական հավաքականը, փոխանցում է 101greatgoals-ը: Աշխարհի ամենաթանկ տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստ է համարվել «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 250 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է (190 միլիոն), երրորդ տեղում՝ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (135 միլիոն): 

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 130 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով դուրս է մնացել 11 ֆուտբոլիստների կազմից, քանի որ հարձակման գծում ընդգրկվել է երեք խաղացող:

Դե Խեա (58 միլիոն եվրո) - Մարկինյոս (47 միլիոն), Բոնուչի (50 միլիոն), Վարան (50 միլիոն), Լյապորտ (48 միլիոն), Վերատի (72 միլիոն), Կոուտինյո (75 միլիոն), Պոգբա (125 միլիոն), Մեսի (190 միլիոն), Գրիզման (135 միլիոն), Նեյմար (250 միլիոն):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում