20:56  ,  7 դեկտեմբերի, 2016

ԱԻԲԱ-ն հաստատեց սիրողական բռնցքամարի մենամարտերի միավորների հաշվարկի փոփոխությունները

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (ԱԻԲԱ) հաստատել է կանոնների փոփոխությունները, որոնք վերաբերում են մենամարտերի միավորների հաշվարկին։ Նոր համակարգը կիրառվել է Սանկտ Պետերբուրգում ավարտված աշխարհի երիտասարդական առաջնությունում։

Նոր համակարգով, մեկական մրցավար կնստի ռինգի չորս անկյունների հետեւում։ Կլինի նաեւ միավորների հաշվարկի էլեկտրոնային տվյալների ստուգման հանձնաժողովի նախագահ։ Հինգ պաշտոնյաների ներկայացրած միավորների համեմատությունից հետո կհրապարակվի արդյունքը, սակայն նախկինի նման ամեն ռաունդից հետո հաշիվը չի ներկայացվի։ Միայն մենամարտի ավարտից հետո կհրապարակվեն երեք ռաունդների հաշիվները։

Ռիոյի Օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցաշարը սկանդալային էր մրցավարների սխալների եւ սուբյեկտիվ գնահատականների հետեւանքով։ Օլիմպիական խաղերի 36 մրցավարներ ժամանակավորապես հեռացվել են գործունեությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում