17:43  ,  7 դեկտեմբերի, 2016

«Միլանի» վաճառքը հետաձգվել է

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի վաճառքը չինական Sino-Europe Sports կոնսորցիումին հետաձգվում է։ Սպասվում էր, որ ակումբի սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին վաճառքը կավարտի դեկտեմբերի 13-ին, բայց դա տեղի չի ունենա, հաղորդում է Football Italia-ն։

Գործարքը կարող է իրականացվել 2017թ. մարտի 3-ին։ Հետաձգման պատճառը հայտնի չէ։ Դեկտեմբերի 12-ին Sino-Europe Sports-ը «Միլանին» կվճարի լրացուցիչ դեպոզիտ՝ 100 միլիոն եվրո։ Չինական ներդրողները պետք է վճարեն ընդհանուր՝ 420 միլիոն եվրո։ Բերլուսկոնին հայտարարել էր, որ գործարքի ձախողման դեպքում, «Միլանին» սպասվում է զարգացման նոր ռազմավարություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում