17:10  ,  7 դեկտեմբերի, 2016

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 27 տարեկանում

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Ալվարո Դոմինգեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 27-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել մեջքի խնդիրների պատճառով։

«Վերջին տարիներին ես ֆիզիկապես վատ վիճակում էի։ Ես շարունակում էի խաղալ, ինչի պատճառով 2 անգամ վիրահատվեցի։ Դրա պատճառով այսօր ստիպված եմ հրաժեշտ տալ ֆուտբոլին, որն այդքան շատ եմ սիրում, սակայն չեմ կարող անդամալույծ դառնալ 27 տարեկանում»,- թվիթերյան էջում գրել է Դոմինգեսը։

Ալվարո Դոմինգեսը 2012-ին 2 խաղ է անցկացրել Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ 2008-2012-ը նա խաղացել է Մադրիդի «Աթլետիկոյում», որից տեղափոխվել էր «Բորուսիա»։ Իսպանացի պաշտպանը նախորդ անգամ դաշտ է դուրս եկել 2015-ի նոյեմբերի 7-ին, իսկ դրանից հետո չի խաղացել մեջքի խնդիրների պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում