16:50  ,  7 դեկտեմբերի, 2016

Հրայր Մկոյանը կխաղա Չավիի դեմ

Կայացել է ֆուտբոլի Ասիայի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը, հայտնում է varzesh3.com-ը։

Թեհրանի «Էսթեղլալին» բաժին է հասել քաթարյան «Ալ Սադը», որի կազմում հանդես է գալիս «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Հերնանդեսը։ Իրանական ակումբի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը։

«Էսթեղլալ» - «Ալ Սադ» խաղը կկայանա 2017 թվականի փետրվարի 7-ին Թեհրանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում