14:07  ,  7 դեկտեմբերի, 2016

«Բեշիկթաշի» դարպասապահը լաց է եղել Կիեւի «Դինամոյի» դեմ խաղում (ֆոտո)

Ստամբուլի «Բեշիկթաշի» իսպանացի դարպասապահ Ֆաբրիսիո Ագոստոն չի զսպել արցունքները Կիեւի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում, որում թուրքական ակումբը պարտվել էր 0:6 հաշվով: Դա տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջնամասում, երբ ուկրաինական ակումբը խփել է չորրորդ գոլը:

Հիշեցնենք, որ այդ պարտության պատճառով «Բեշիկթաշը» չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում: B խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան իտալական «Նապոլին» ու Լիսաբոնի «Բենֆիկան», իսկ Կիեւի «Դինամոն» գրավեց վերջին տեղը եւ լքեց պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում