01:39  ,  7 դեկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» վստահ հաղթանակով ավարտեց խմբային փուլը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում պայքարն ավարտվեց A, B, C, D խմբերում:

A խմբում առաջին տեղը գրավեց Լոնդոնի «Արսենալը», իսկ ֆրանսիական ՊՍԺ-ն տնային ոչ ոքիով ավարտեց խմբային փուլը եւ փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով: Բուլղարական «Լուդոգորեցը» ՊՍԺ-ի հետ արտագնա ոչ ոքիի շնորհիվ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:

B խմբում հաղթեց իտալական «Նապոլին», իսկ Լիսաբոնի «Բենֆիկան» գրավեց երկրորդ տեղը: Այս խմբից Եվրոպայի լիգա կտեղափոխվի Ստամբուլի «Բեշիկթաշը», որը վերջին տուրում 0:6 հաշվով պարտվեց Կիեւի «Դինամոյին»՝ խաղն ավարտելով 9 ֆուտբոլիստներով:

C խմբի առաջին տեղն ապահոված «Բարսելոնան» վստահ հաղթանակ տարավ վերջին տուրում, իսկ երկրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկած «Մանչեսթեր Սիթին» բավարարվեց ոչ ոքիով: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» գրավեց երրորդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր:

D խմբի առաջին տեղն ապահոված Մադրիդի «Աթլետիկոն» նվազագույն հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային», որը եւս փլեյ-օֆֆում է: Ռուսական «Ռոստովը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

 A խումբ

«Բազել» (Շվեյցարիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:4

Սեյդու Դումբիա, 78 – Լուկաս Պերես, 8, 16, 47, Ալեքս Իվոբի, 53

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 2:2

Էդինսոն Կավանի, 61, Անխել Դի Մարիա, 90+2 – Վիրգիլ Միսիդյան, 15, Վանդերսոն, 69

A խմբի մրցաշարային դրությունը՝ «Արսենալ»՝ 14 միավոր, ՊՍԺ՝ 12, «Լուդոգորեց»՝ 3, «Բազել»՝ 2:

B խումբ

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 6:0

Արտյոմ Բեսեդին, 9, Անդրեյ Յարմոլենկո, 30 (11մ), Վիտալի Բույալսկի, 33, Դերլիս Գոնսալես, 45+3, Սերգեյ Սիդորչուկ, 60, Ժունիոր Մորաես, 60

Հեռացում՝ Անդրեաս Բեկ, 29, Վենսան Աբուբակար, 60 (երկուսն էլ՝ «Բեշիկթաշ»)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:2

Ռաուլ Խիմենես, 87 – Խոսե Կալյեխոն, 60, Դրիս Մերտենս, 79

B խմբի մրցաշարային դրությունը՝ «Նապոլի»՝ 11, «Բենֆիկա»՝ 8, «Բեշիկթաշ»՝ 7, «Դինամո Կիեւ»՝ 5:

C խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բորուսիա Մ.» (Գերմանիա)՝ 4:0

Լիոնել Մեսի, 38, Արդա Թուրան, 50, 53, 67

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1:1

Կելեչի Իհեանաչո, 8 – Պատրիկ Ռոբերտս, 4

C Խմբի մրցաշարային դրությունը՝ «Բարսելոնա»՝ 15, «Մանչեսթեր Սիթի»՝ 9, «Բորուսիա Մ.»՝ 5, «Սելթիկ»՝ 3:

D խումբ

ՊՍՎ (Հոլանդիա) - «Ռոստով» (Ռուսաստան)՝ 0:0

«Բավարիա» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:0

Ռոբերտ Լեւանդովսկի, 28

D խմբի մրցաշարային դրությունը՝ «Աթլետիկո»՝ 15, «Բավարիա»՝ 12, «Ռոստով»՝ 5, ՊՍՎ՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում