12:11  ,  6 դեկտեմբերի, 2016

Չինաստանում Տեւեսը կստանա տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ

Չինական «Շանհայ Շենհուայի» նախագահ Վու Հյաուհուն հայտնել է, որ «Բոկա Խունիորսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը մոտ է Չինաստան տեղափոխվելուն:

«Մենք մեծ աշխատանք ենք կատարել այս տրանսֆերի համար եւ, կարելի է ասել, որ հասել ենք հաջողության»,- նշել է նախագահը:

Goal.com-ի համաձայն՝ չինական ակումբը պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 32-ամյա Տեւեսին: «Բոկա Խունիորսի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը: Վերջերս «Շանհայ Շենհուան» գլխավորել էր ուրուգվայցի հայտնի մասնագետ Գուստավո Պոյետը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում