23:22  ,  5 դեկտեմբերի, 2016

Մատս Հումելս. Երբ Մխիթարյանը խաղադաշտում է, նա միշտ լավն է

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը գովել է Դորտմունդի «Բորուսիայից» նախկին թիմակից,  «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Եթե Մխիթարյանին տրամադրես խաղային պրակտիկա, շատ շուտ կհամոզվես, թե ինչ բարձր մակարդակի խաղացող է նա: Հենրիխը լավագույններից մեկն է, որի հետ խաղացել եմ: Եթե չես խաղում, չես էլ կարող դրսեւորվել: Դա հասարակ է: Ես դիտել եմ «Ֆեյենորդի» եւ «Վեստ Հեմի» դեմ խաղերից հատվածներ: Մխիթարյանը հրաշալի էր խաղում: Նա ցուցադրեց անցած մրցաշրջանի իր խաղամակարդակը»,- Հումելսի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը տեւական դադարից հետո վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում