22:21  ,  5 դեկտեմբերի, 2016

«Շապեկոենսեն» պաշտոնապես հռչակվեց Հարավամերիկյան Գավաթի հաղթող

Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիան «Շապեկոենսեին» պաշտոնապես ճանաչել է Հարավամերիկյան գավաթի խաղարկության հաղթող, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Բրազիլական ակումբը կստանա գավաթակրին հասնող բոլոր պարգեւավճարներն ու արտոնությունները հաջորդ մրցաշրջանի համար:

Եզրափակիչի մասնակից Կոլումբիայի «Աթլետիկո Նասիոնալը» արժանացել է «Դարի արդար խաղ» մրցանակին եւ 1 միլիոն դոլար պարգեւի:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղի համար Կոլումբիա մեկնած բրազիլական թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները զոհվել էին ավիաաղետում: «Աթլետիկո Նասիոնալը» առաջարկեց գավաթը շնորհել «Շապեկոենսեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում