21:09  ,  5 դեկտեմբերի, 2016

Բունդեսլիգայի ակումբը հեռացրեց գլխավոր մարզիչին եւ մարզական տնօրենին

Գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Դարմշտադտը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Նորբերտ Մեյերին եւ մարզական տնօրեն Հոլգեր Ֆախին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Ռամոն Բերնդրոտը:

Գերմանիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո «Դարմշտադտը» 8 միավորով 16-րդ տեղում է: Նախորդ հինգ հանդիպումներում թիմը պարտվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում