19:42  ,  5 դեկտեմբերի, 2016

Լուիս Էնրիկե. Հաղթանակը լավագույն դեղամիջոցն է բոլոր խնդիրների դեմ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ խոսել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ առաջիկա հանդիպման մասին: «Բարսելոնան» ապահովել է խմբում առաջին տեղը, իսկ գերմանական թիմը բավարարվել է երրորդ տեղով եւ Եվրոպայի լիգայի ուղեգրով:

«Հաղթանակը  լավագույն դեղամիջոցն է բոլոր խնդիրների դեմ: Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում մենք խաղում ենք գրեթե անթերի: Թեեւ առաջիկա հանդիպումը մարզական նշանակություն չունի, սակայն այն կարեւոր է մեզ համար, քանի որ Չեմպիոնների լիգայի խաղ է եւ տեղի է ունենալու «Կամպ Նոու» ստադիոնում:

Ես կարող եմ փոխել դասավորությունը, այլ խաղացողների ընդգրկել մեկնարկային կազմում, ոմանց տալ հանգստանալու հնարավորություն, բայց կարեւոր է հաղթելը եւ ոչ այնքան հաջող հանդիպումներից հետո թիմային ոգին հզորացնելը: Բայց հստակ է, որ որոշ խաղացողների առողջությունը ռիսկի տակ չեմ դնի»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Բարսելոնա» - «Բորուսիա Մ.» հանդիպումը դեկտեմբերի 6-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս