18:16  ,  5 դեկտեմբերի, 2016

Ռոբերտ Լեւանդովսկին կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ

Գերմանական «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կերկարաձգի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ մինչեւ 2021 թվականը: Այդ մասին հայտնել է 28-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մարկ Բարտելը: Լուրը հաստատել է նաեւ «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն:

«Մենք պատրաստ ենք երկարաձգել Լեւանդովսկու պայմանագիրը եւ մտադիր չենք նրան վաճառել: Պատրաստ ենք նաեւ վերանայել նրա աշխատավարձը՝ շուկայական պայմանները հաշվի առնելով: Այո, մենք չենք կարող վճարել այնքան, որքան ՊՍԺ-ն եւ «Մանչեսթեր Սիթին»: Բայց մեր ակումբում էլ աշխատավարձերը շատ բարձր մակարդակի վրա են»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Լեւանդովսկու գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում