17:12  ,  5 դեկտեմբերի, 2016

Մոուրինյոն քառատում է Ֆելաինիին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» միջեւ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղին, որն ավարտվել էր 1:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես էր եկել 85 րոպե, երբ նրան փոխարինել էր բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: «էվերտոնի» նախկին խաղացողը 88-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում խախտել էր կանոնները, իսկ դաշտի տերերը 11 մետրանոցից խփել էին պատասխան գոլը եւ փրկվել պարտությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում