09:55  ,  6 դեկտեմբերի, 2016

«Բարսելոնա» - «Բորուսիա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Բարսելոնան» կընդունի Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որը զրկվել է փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու շանսից:

William Hill բուքմեյքերական գրասենյակը կատալոնական ակումբի հաղթանակը գնահատում է 1.40 գործակցով, իսկ գերմանացիներինը՝ 8.00: Ոչ ոքիի գործակիցը 5.00 է:

Դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: «Բարսելոնան» արդեն ապահովել է խմբի առաջին տեղը:

C խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բորուսիա Մ.» (Գերմանիա)՝ 23:45

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում