16:42  ,  5 դեկտեմբերի, 2016

Խամես Ռոդրիգեսը հանգստյան օրն անցկացրել է «Ռեալի» մարզաբազայում

Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը միայնակ մարզվել է հանգստյան օրը:

«Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից (1:1) հետո Արքայական ակումբի ֆուտբոլիստները ստացել են հանգստյան օր, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը մեկնել է թիմի մարզաբազա: Խամեսը դժգոհ է «Ռեալում» իր կարգավիճակից, քանի որ ստանում է քիչ խաղաժամանակ: Այդ կերպ նա ցանկանում է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ապացուցել, որ նա հասկանում է, որ ստեղծված իրավիճակը կարող է փոխել միայն ջանասիրաբար մարզվելով, գրում է Marca-ն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խամեսը մասնակցել է 7 խաղի՝ մեկնարկային կազմում հանդես գալով 3 անգամ։ Նա դարձել է մեկ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում