15:56  ,  5 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը չի գոհացնում Ջեսի Լինգարդին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի միջեւ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են փակուղի: Կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ աշխատավարձի հարցում:

The Sun-ի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 5 տարվա պայմանագիր՝ շաբաթական 60 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով, սակայն դա չի գոհացնում անգլիացուն: Այժմ Լինգարդը ստանում է շաբաթական 30 հազար ֆունտ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 7 խաղի եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում