15:12  ,  5 դեկտեմբերի, 2016

Խորեն Բայրամյանը՝ «Զենիթի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Ռոստովի» ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ակումբի «Вконтакте» սոցիալական ցանցի էջում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է պետերբուրգյան «Զենիթի» դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ: Բայրամյանը հավաքել է 36.8 տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ 0:0 հաշվով ավարտված խաղում 24-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 10 հանդիպման, արդյունավետությամբ աչքի չի ընկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում