14:10  ,  5 դեկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Ոչ մի վատ բան չեմ արել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառել է, որ երբեւէ խուսափել է հարկ վճարելուց:

«Ես բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ Իտալիայում, Իսպանիայում ու Անգլիայում աշխատելիս: Ոչինչ չունեմ թաքցնելու: Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ ես ոչ մի վատ բան չեմ արել»,- մարզիչի խոսքը մեջբերում է The Mirror-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Football Leaks-ը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցում պորտուգալացի մասնագետը խուսափել էր հարկերի վճարումից Անգլիայում եւ Իսպանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում