13:48  ,  5 դեկտեմբերի, 2016

«Լիոնի» դարպասապահը կորցրել է լսողությունը ֆանատների նետած ճայտրուկից

«Լիոնի» դարպասապահ Անտոնի Լոպեշի մոտ ախտորոշվել է հետվնասվածքային լսողության կորուստ:

«Մեցի» դեմ Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի արտագնա խաղում պորտուգալացի դարպասապահը տուժել էր դաշտի տերերի ֆանատների նետած ճայտրուկից: Դրանից հետո Լոպեշը տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա լսողությանը վտանգ չի սպառնում, սակայն դարպասապահը պետք է անցնի երկշաբաթյա բուժման կուրս, գրում է France Football-ը:  

Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո «Լիոնի» ֆուտբոլիստները լքել էին խաղադաշտը, իսկ հանդիպումը չէր շարունակվել: Ֆրանսիայի առաջնության կարգապահական կոմիտեն հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում