13:19  ,  5 դեկտեմբերի, 2016

Ալեքսանդր Գրիգորյանը՝ ամսվա լավագույն մարզիչ

«ԲՄԱ-Խաբարովսկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ֆուտբոլի Ռուսաստանի ազգային լիգայի վարկածով ճանաչվել է նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է լիգայի կայքը:

Նախորդ ամիս Գրիգորյանի թիմը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում անցկացրել է 5 խաղ, որոնցից չորսում հաղթել է եւ մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի: Դրա շնորհիվ «ԲՄԱ-Խաբարովսկը» բարձրացել էր երրորդ տեղ:

Երկրպագուների քվերակությամբ նոյեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել «Խիմկին» գլխավորող Ալեքսանդր Իրխինը, որը հավաքել է 22.1 տոկոս ձայն: Ալեքսանդր Գրիգորյանը 21 տոկոս ձայնով հայտնվել է երկրորդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում