12:42  ,  5 դեկտեմբերի, 2016

Իբրահիմովիչ. Եթե միտումնավոր հարվածեի Կոուլմանին, նա ուշագնաց կլիներ (ֆոտոշարք)

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման (1:1) այն դրվագը, որում ոտքով հարվածել էր իռլանդացի պաշտպան Շեյմուս Կոուլմանի գլխին:

«Դա կոշտ պայքար էր: Լսել եմ, որ մեկնաբաններից մեկն ասաց, թե միտումնավոր եմ հարվածել Կոուլմանի գլխին, սակայն դա պայքար էր գնդակի համար: Հավատացեք, եթե ցանկանում հարվածել ինչ-որ մեկի գլխին, ապա գիտեմ ինչպես դա անել: Եթե նման բան անեի, մրցակիցն ուշագնաց կլիներ: Դա այն է, ինչ կարող եմ ասել»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN FC-ն:

Հիշեցնենք, որ այդ դրվագից հետո Շեյմուս Կոուլմանը չէր կարողացել շարունակել խաղը: Պրեմյեր լիգայի կարգապահական կոմիտեն քննարկում է Իբրահիմովիչին որակազրկելու տարբերակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում