11:10  ,  5 դեկտեմբերի, 2016

Կարվախալը ներողություն է խնդրել «Բարսելոնայի» երկրպագուներին միջնամատ ցույց տալու համար (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը ներողություն է խնդրել «Բարսելոնայի» դեմ Պրիմերայի 14-րդ տուրի խաղում կատալոնական ակումբի երկրպագուներին վիրավորական ժեստ ցուցադրելու համար: Կատալոնիայում կայացած խաղի 90-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի խփած գոլը տոնելիս Կարվախալը միջնամատ էր ցուցադրել «Բարսելոնայի» երկրպագուներին: 

«Կցանկանայի ներողություն խնդրել այդ ժեստի համար: Այն ցույց էի տվել հայհոյանքներին պատասխանելու համար: Ես պետք է այդպես չվարվեի»,- թվիթերյան էջում գրել է Կարվախալը:

Հիշեցնենք, որ Սուպերկլասիկոն ավարտվել էր 1:1 հաշվով եւ Արքայական ակումբը պահպանել էր երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայի» նկատմամբ 6 միավորի առավելությունը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում