10:33  ,  5 դեկտեմբերի, 2016

Մաուրո Գեւգեոզյանի գեղեցիկ գոլը «Աթլետիկո Բուկարամանգային» դուրս է բերել կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկո Բուկարամանգան» 1:1 հաշվով է ավարտել «Դեպորտիվո Կալիի» դեմ արտագնա խաղը եւ դուրս եկել հաջորդ փուլ: Առաջին խաղում «Աթլետիկո Բուկարամանգան» հաղթել էր 2:1 հաշվով:

Պատասխան խաղում «Աթլետիկո Բուկարամանգայի» կազմում հաշիվը 51-րդ րոպեին հավասարեցրել ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը: 30-ամյա Գեւգեոզյանը մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 86-րդ րոպեին ստացել է դեղին քարտ:

Տեսանյութում Գեւգեոզյանի գոլը՝ 1:55-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում