11:38  ,  5 դեկտեմբերի, 2016

Օրվա լավագույն դրվագի հեղինակ Ուեստբրուկը կրկնեց Մայքլ Ջորդանի ցուցանիշը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այս գիշեր անցկացվել են 4 խաղեր, որոնցից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: Առաջին տեղում է «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը, որը 28 միավոր է վաստակել «Նոր Օրլեանի» դեմ հաղթական խաղում (101:92):

28-ամյա Ուեստբրուկը 1989-ից հետո առաջին բասկետբոլիստն է, որը թրիփլ-դաբլի հեղինակ է դառնում 5-րդ խաղում անընդմեջ: Նախորդ անգամ նման բան հաջողվել էր «Չիկագոյի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին, որը 1989-ին թրիփլ-դաբլ էր գրանցել 7 խաղում անընդմեջ: Այս մրցաշրջանում Ուեստբրուկը դարձել է 10 թրիփլ-դաբլի հեղինակ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դետրոյտ» – «Օռլանդո»՝ 92:98 (27:23, 23:35, 23:20, 19:20)

«Օկլահոմա» – «Նոր Օրլեան»՝ 101:92 (29:26, 20:15, 29:25, 23:26)

«Նյու Յորք» – «Սակրամենտո»՝ 106:98 (26:21, 29:20, 26:36, 25:21)

«Կլիպերս» - «Ինդիանա»՝ 102:111 (28:17, 24:31, 17:35, 33:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում