10:12  ,  5 դեկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը եւ Մարտիալն ավելի արագ են գրոհում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է «Էվերտոնի» դեմ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղում մեկնարկային կազմում ընդգրկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին եւ ֆրանսիացի կիսապաշտպան Անտոնի Մարտիալին:

«Մխիթարյանը եւ Մարտիալն ավելի արագ են գործում գնդակը հարձակման գիծ տեղափոխելիս: Այդ դիրքում բոլորն էլ լավ են խաղում, այդ թվում՝ Մատան, Մարտիալը»,- մարզիչի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 85 րոպե: Մխիթարյանին փոխարինած բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին քիչ անց սեփական տուգանայինում խախտել էր կանոնները, իսկ «Էվերտոնը» 89-րդ րոպեին 11 մետրանոցից խփել էր պատասխան գոլը եւ փրկվել պարտությունից՝ 1:1: «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով 6-րդն է Պրեմյեր լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում