09:33  ,  5 դեկտեմբերի, 2016

Անհավանական «քամբեք»՝ Անգլիայի Գավաթում

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում գրանցվել է անհավանական «քամբեք»: Երկրորդ շրջանի խաղում «Ուիմբլդոնը» (երրորդ դիվիզիոն) 4:3 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կերոն Էշտոնի» (6-րդ դիվիզիոն) նկատմամբ: Ընդ որում՝ մինչեւ 80-րդ րոպեն հյուրերը պարտվելիս են եղել 0:3 հաշվով: «Ուիմբլդոնը» գոլերը խփել է 80-րդ, 81-րդ, 82-րդ եւ 94-րդ րոպեին եւ դուրս եկել հաջորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում