22:42  ,  4 դեկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Առանց մեկնաբանության

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Էվերտոնի» հետ 1:1 հաշվով խաղալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է մեկնաբանել 11 մետրանոցի դրվագը, որի պատճառով իր թիմը բաց թողեց հաղթանակը, փոխանցում է BBC-ն:

Կարո՞ղ եք մեկնաբանել «Էվերտոնի» օգտին նշանակած 11 մետրանոցը:

Ոչ, այդ կապակցությամբ մտքեր չունեմ: Առանց մեկնաբանության:

Մենք մրցակցից ավելի լավ խաղացինք, եւ արդյունքը չի արտացոլում թիմերի տարբերությունը:

Կարո՞ղ եք մեկնաբանել առաջին խաղակեսում Ռոխոյի կոպիտ խախտումը:

Առանց մեկնաբանության:

Կարո՞ղ եք ինչ-որ բան անել, որ փոխվի ձեր անհաջողակ լինելը:

Ոչ: Պետք է աշխատենք նույն ոգով: Ռոխոն ու Ջոնսը հրաշալի հանդիպում անցկացրին: Ինձ շատ են ուրախացնում ֆուտբոլիստների անհատական ելույթները:

Հիշեցնենք, որ ոչ պատշաճ վարքի եւ մրցավարներին քննադատելու համար Մոուրինյոն նախորդ հանդիպումը բաց թողեց որակազրման պատճառով: «Էվերտոնի» դեմ խաղում պորտուգալացի մասնագետը գրեթե ամբողջ հանդիպումը ցուցադրաբար անցկացրեց նստած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով