19:57  ,  4 դեկտեմբերի, 2016

«Լացիո» - «Ռոմա»՝ 0:2

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 15-րդ տուրում տեղի ունեցավ հռչակավոր հռոմեական դերբին: «Լացիոն» ընդունեց «Ռոմային»: 2:0 հաշվով առավելության հասան հյուրերը:

Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն այս հաղթանակի շնորհիվ 32 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Միլանը»: Առաջատարը «Յուվենտուսն» է՝ 36 միավոր: «Լացիոն» 28 միավորով 5-րդն է: 

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լացիո» - «Ռոմա»՝ 0:2

Քեւին Սթրոթման, 64, Ռաջա Նաինգոլան, 77

Հեռացում՝ Դանիլո Կատալդի («Լացիո», պահեստային), 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում