14:11  ,  4 դեկտեմբերի, 2016

Թիմակից ֆուտբոլիստները վիճել են եւ հեռացվել

Անգլիական Չեմպիոնշիփի (երկրորդ դիվիզիոն) 19-րդ տուրում «Պրեսթոն Նորթ Էնդ» թիմի ֆուտբոլիստներ Ջերմեյն Բեքֆորդն ու Օոուեն Մաքենը վիճել են «Շեֆիլդի» դեմ խաղի ժամանակ եւ հեռացվել: Երկու ֆուտբոլիստներն էլ փոխարինման էին դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ կարմիր քարտեր են ստացել հանդիպման ավարտից 10 րոպե առաջ: 2:1 հաշվով հաղթել է «Շեֆիլդը»: 

Հանդիպումից հետո «Պրեսթոնի» գլխավոր մարզիչ Սայմոն Գրեյսոնը նշել է, որ ֆուտբոլիստները ներողություն են խնդրել իրարից, սակայն կպատժվեն: Նա նաեւ ավելացրել է, որ 30 տարվա կարիերայի ընթացքում այդպիսի միջադեպի ականատես չէր եղել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում