13:58  ,  4 դեկտեմբերի, 2016

Գվարդիոլան ցուցադրաբար չի սեղմել Ֆաբրեգասի ձեռքը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպումից հետո խաղադաշտում չի սեղմել լոնդոնցիների կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ձեռքը: Եզրափակիչ սուլիչից հետո Գվարդիոլան դուրս է եկել խաղադաշտ եւ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին: Ֆաբրեգասը մեկնել է ձեռքը կատալոնացի մասնագետին, որի ղեկավարությամբ հանդես է եկել «Բարսելոնայում», սակայն պատասխան չի ստացել:

Հիշեցնենք, որ այդ հանդիպման վերջնամասում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն վիճել էր Ֆաբերգասի հետ եւ հեռացվել: 3:1 հաշվով հաղթել էր «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում