12:27  ,  4 դեկտեմբերի, 2016

Անդրես Ինյեստա. Սերխիո Ռամոսի գոլը տհաճ նստվածք թողեց

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում տանը Մադրիդի «Ռեալի» հետ ոչ ոքին՝ 1:1:

«Իհարկե, վերջին րոպեին Ռամոսի գոլը տհաճ նստվածք թողեց: Ամենավատն էր, որ կարող էր տեղի ունենալ մեզ հետ: Բայց եթե մոռանանք այդ գոլի մասին, «Բարսելոնան» արեց ամեն ինչ հաղթանակի հասնելու համար»,- կատալոնական ակումբի ավագի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալը» 34 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 28 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում