23:54  ,  3 դեկտեմբերի, 2016

«Ռոստովն» ու «Զենիթը» չպարզեցին հաղթողին, ԲԿՄԱ-ն խնդիրներ չունեցավ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն տանը 4:0 հաշվով հաղթեց Եկատերինբուրգի «Ուրալին», իսկ պետերբուրգյան «Զենիթը» 0։0 հաշվով ավարտեց «Ռոստովի» դեմ արտագնա խաղը։ Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման։ ԲԿՄԱ-ն բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում, որում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Լասինա Տրաորեն:

«Զենիթը» 35 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է առաջատար Մոսկվայի «Սպարտակից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: ԲԿՄԱ-ն 32 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

ԲԿՄԱ - «Ուրալ»՝ 4:0

Լասինա Տրաորե, 25, 35, Բիբրաս Նատխո, 38 (11մ), Ֆյոդոր Չալով, 40

«Ռոստով» - «Զենիթ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում