17:52  ,  3 դեկտեմբերի, 2016

«Արարատի» հերթական պարտությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի տարեվերջյան՝ 17-րդ տուրի երկրորդ խաղում «Գանձասար-Կապանը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ հետնապահ «Արարատի» նկատմամբ: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում կապանցիների միակ գոլը սկզբնամասում խփեց բրազիլացի կիսապաշտպան Կլաուդիրը:

«Գանձասար-Կապանը» 27 միավորով երրորդ տեղում է, իսկ «Արարատը» տարին ավարտեց 6 միավորով:

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 0:1

Կլաուդիր Մարինի, 7

«Բանանց» - «Շիրակ»՝ 0:1

Վահան Բիչախչյան, 88

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում